Շիրակի մարզում 38-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է առվակի մեջ ու խեղդվել

Այսօր՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com:

Կայքի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: