Ավինյանի հեռացումը՝ «թրիգեր» ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկի համար

 «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է․ 

«Հարցվածերի գրեթե հիսուն տոկոսը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա»: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Ավինյանի և թիմի աշխատանքն երևանցիները անբավարար են գնահատում, քանի որ Երևանի խնդիրները ՔՊ-ի օրոք ոչ միայն չեն լուծվում, այլ միայն ավելանում են: Առկա է տրանսպորտային կոլապս, որին այդպես էլ լուծում չեն տալիս քաղաքային իշխանությունները՝Երևանում ամեն օր՝ցանկացած ժամի մեծ խցանումներ են: Բացի այդ, հասարակական տրանսպորտը թանկացել է՝դա հարվածել է շարքային երևանցիների գրպանին:

Չմոռանանք, որ «կարմիր գծերի»՝վճարովի ավտոկայանատեղիների գները կտրուկ թանկացել են՝այսինքն, Տիգրան Ավինյանին և թիմին քաղաքացիները քննադատում են փաստարկված: ՔՊ-ն՝ի դեմս Փաշինյանի և նրա թիմակից Ավինյանի ունի շատ ցածր վարկանիշ Երևանում՝դա ցույց տվեցին թե ընտրությունները, թե երևանցիների ակտիվ մասնակցությունն ընդդիմության ցույցերին:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի՝ վարչական շրջանների գործառույթների շրջանակում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակը, հարցվածների 27,3 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ բարձր, 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, ստացվում է՝ գրեթե 47 տոկոսը նշում է, որ կոռուպցիոն դրսևորումներ կան։

Երևանում աղբահանության, վթարային շենքերի, բակերի և խաղահրապարակների կահավորման և այլ բազմաթիվ խնդիրներ Ավինյանի օրոք չեն լուծվում՝Երևանի ավագանու նիստերը շատ ժամանակ վերածվում են իշխանության և ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների:

ՀՀ քաղաքացիները հոգնել են քաղաքական շոուներից և սկանդալներից՝նրանք ցանկանում են տեսնել Երևանում առկա բազմաթիվ խնդիրների լուծումներ, այլ ոչ թե էժան քարոզչություն և PR ակցիաներ: Նշենք, որ հարցումն իրականացվել է հուլիսի 30-ից օգոստոսի-2-ն ընկած ժամանակահատվածում։

Այսպես, հարցվածների 11,4 տոկոսն ասել է, որ Տիգրան Ավինյանը միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարումը, 18,2 տոկոսը՝ ավելի շուտ պետք է շարունակի պաշտոնավորումը, 17,3 տոկոս պատասխանել է, որ ավելի շուտ պետք է հրաժարական տա և 32,6 տոկոսը կարծում է, որ Տիգրան Ավինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։

Ավինյանի հրաժարականի պահանջը լավ ինդիկատոր է հասարակական տրամադրությունների՝ՀՀ քաղաքացիները հոգնել են ՔՊ-ից և նրանց դիլետանտ ներքին և արտաքին քաղաքականությունից: Ավինյանի հրաժարականի պահանջը խոսում է այն մասին, որ ընդդիմության շանսերն Երևանում ավելի բարձր են՝քաղաքացիների հետ ճիշտ աշխատանքի դեպքում ընդդիմության էլեկտորատն աճելու շանսեր ունի:

Այսպիսով, ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկի համար Երևանում իշխանափոխությունը կարող է դառնալ լավ «թրիգեր»: Ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ հետադարձ կապի պահի երևանցիների հետ՝առաջարկելով սեփական «ճանապարհային քարտեզը»: