Շոլցը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ 2025 թվականի ընտրություններում կրկին առաջադրվելու է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։

Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։

«Եվ ես կպայքարեմ կանցլերի պաշտոնի համար, որպեսզի նորից դառնամ կանցլեր», – ասել է Շոլցը: