Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ կիրակի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ, մինչդեռ ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ չեն կրակել Դոնեցկի շուկայի վրա, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
՛՛Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ՛՛Տավրիային՛՛ ենթակա ուժերն այս դեպքում ավերիչ զենքով մարտական առաջադրանք չեն կատարել՛՛,- ասվում է արևելյան ճակատում գործող ՛՛Տավրիա՛՛ ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի հայտարարության մեջ։
Ըստ տեղական իշխանությունների՝ Դոնեցկի ՛՛Մերկուրի՛՛ շուկայում կիրակի տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 27, վիրավորվել՝ առնվազն 25 մարդ:
Մոսկվայի կողմից նշանակված իշխանությունները պնդում են, որ շուկան հրետանային հարվածի է ենթարկվել։ Այս շուկան գտնվում է Դոնեցկի հարավ-արևմտյան ծայրամասում՝ առաջնագծից տասը կիլոմետրից փոքր-ինչ հեռու։