Շվեդիան 5,83 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ռազմական օգնության համար

Շվեդիայի կառավարությունը որոշել է 50 միլիոն կրոնի (4,86 միլիոն դոլար) չափով ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև 5-ական միլիոն կրոն (0,49 միլիոն դոլար)՝ Մոլդովային և Վրաստանին։ Այս մասին հայտնում են Շվեդիայի կառավարության գրասենյակից։

«Աջակցությունը տրամադրվում է ՆԱՏՕ-ի տարբեր հիմնադրամների միջոցով և կօգտագործվի ականազերծման, ճգնաժամային կառավարման, կիբերանվտանգության և կրթության համար, ի թիվս այլ բաների», — ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանում է ՏԱՍՍ-ը, Վրաստանին հատկացվելիք 5 միլիոն կրոնը կուղղվի «ճգնաժամային կառավարման, կիբերանվտանգության, հետախուզության փոխանակման, ինչպես նաև անվտանգ կապի ուղիների և ինժեներական ստորաբաժանումների իրավասության ոլորտներում նախագծերին»: