Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքի բնակիչներին SMS կարճ հաղորդագրությամբ իրազեկել է առաջիկայում սպասվող ուժգին փոթորիկի մասին:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական մեդիայում նշվում է, որ փոթորիկի ուժգնությունը ենթադրաբար կկազմի 117-137 կմ/ժ:
Ուժգին քամու հետևանքով սպասվում է նաև ծովի ալեկոծություն։