Հայաստանի շախմատիստներին վերջնագծում հարկավոր են հաղթանակներ. շախմատի ԵՊԱ

Իտալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստներն այս անգամ տարել են 5 հաղթանակ, կրել 4 պարտություն:

Վերջին ժամանակներում հատկապես հաջող է հանդես գալիս 14-ամյա Բենիկ Ագասարովը, որը տոնել է երկու հաղթանակ և այժմ վաստակած 6,5 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղում: Մրցանակային տեղ գրավելու համար նրան հարկավոր է հաղթանակներ տանել մնացած երկու տուրերում, հակառակ դեպքում, նա չի կարող հասնել առաջատարներին: Բենիկ Ագասարովի առաջիկա մրցակիցը հնդիկ Յաշ Բհարադիան է:

Իր խմբում առաջատարներին շարունակում է հետապնդել նաև 16-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որը հերթական հաղթանակը տարավ ընթացիկ տուրում և վաստակած միավորների քանակը հասցրեց 6,5-ի: Նա 2-րդ տեղից ետ է մնում ընդամենը մեկ միավորով: Վերջին պարտիաներում հաղթելու դեպքում մեր շախմատիստը կարող է զբաղեցնել մրցանակային տեղերից մեկը: Այսօր կայանալիք նախավերջին տուրում նա կհանդիպի ավստրիացի Լաուրենց Բորմանի հետ:

 

Մեր մնացած շախմատիստներն արդեն բավականին ետ են մնում առաջատարներից և շանս չունեն մեդալ նվաճելու: