Սևիկյանը պարզաբանել է՝ մամուլի ասուլիսում իր պատասխաններից մեկը սխալ է մեկնաբանվել

Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Պարի» ակումբի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի հետ խաղից առաջ տված մամուլի ասուլիսի իր պատասխաններից մեկը սխալ է մեկնաբանվել։

«Ուզում եմ մեծ ողջույններ փոխանցել Նիժնի Նովգորոդի բոլոր բնակիչներին։ Այժմ ես Հայաստանի հավաքականի ճամբարում եմ։ Այսօր երեկոյան մենք հանդիպում ունենք Ուելսի հետ: Նախօրեին մասնակցել եմ նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին։ Ցավոք, իմ պատասխաններից մեկը սխալ մեկնաբանվեց։ Ասացի, որ ավելի շատ սովոր եմ աջ եզրային հարձակվողի դիրքում խաղալուն։ Բայց նաև պատրաստ է ցանկացած դիրքում խաղալ ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում։ Ե՛վ ակումբում, և՛ հավաքականում ես միշտ տալիս եմ առավելագույնը, պրոֆեսիոնալ վերաբերմունք եմ ցուցաբերում, փորձում եմ ցույց տալ իմ բոլոր լավագույն որակները և հարգում եմ մարզչական ցանկացած որոշում։

Ես հպարտ եմ, որ խաղում եմ «Պարի ՆՆ»-ում։ Հենց Նիժնի Նովգորոդյան ակումբից ես հրավեր ստացա Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում բախտ եմ ունեցել խաղալու։ Շարունակելու եմ առաջ շարժվել և ամբողջ ուժերս տալ ֆուտբոլային դաշտում»,- Սեւիկյանի խոսքերն է մեջբերում ռուսական ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է Armsport.am-ը։