Ի՞նչ 300 միլիոն դրամի մասին էր խոսում քաղաքապետարանի ներկայացուցիչը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Երքաղլույսի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երկար բանակցություններից հետո «Յուքոմ» ընկերության հետ եկել են համաձայնության, և վերջինս գումարն ամբողջությամբ՝ 300 մլն դրամի չափով, կփակի: «Փաստ» թերթը փորձեց պարզել, թե ինչ համաձայնության և ինչ 300 մլն դրամի մասին է խոսքը:

Պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ կապի օպերատորի հետ բանակցություններ են սկսվել, և համաձայնություն է ձեռք բերվել նոր չափորոշիչներով Երքաղլույսի սյուների վրայով մալուխների անցման համար վճարներ սահմանելու և Երևանի բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու վերաբերյալ:

Արդյունքում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Երևանի ներկա իշխանությունները ներկայացրել են վերահաշվարկ, և «Յուքոմը» համաձայնել է վճարել վերահաշվարկված գումարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում