ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ սպառողն իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել տվյալ ապրանքը։
«Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինման կամ դրանց համար վճարված գումարի վերադարձի և վերահաշվարկի հետ կապված խնդիրների դեպքում կարող եք դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։