Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է Սյունիքի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանում

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Սեպտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:57-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․29⁰ և արևելյան երկայնության 45․14⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության` Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 2 բալ ուժգնությամբ։