Հակառակորդը կրակ է բացել. նոր տեղեկություններ՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքից

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը կրակ է բացել, ինչը մոտ 10-15 րոպե է տևել։ Այս մասին գրել է Armlur.am-ը՝ հղում տալով իր տեղեկություններին:

«Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ (ծնունդով Կապանից է), որ հաստատեց տեղեկությունը։ «Այս պահին թեև ես Խոզնավարում եմ, բայց, այո, գիտեմ, որ ինքնաձիգերից կրակել են մոտ 20 րոպե։ Բայց արդեն մի քանի րոպե հանգիստ է, կրակոցներ չկան»,- ArmLur.am-ին փոխանցեց պատգամավորը՝ հորդորելով խուճապի չմատնվել։ Նա սակայն ընդգծեց, որ լարվածությունը շարունակում է պահպանվել»,- գրել է կայքը:

Նյութի աղբյուր