ԱՀԱԶԱՆԳ. Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենան

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են մոտեցել և սկսել վատ հայերենով ու ռուսերենով հարցուփորձ անել այն մասին, թե ինչ հեռավորության վրա է գտնվում Ադրբեջանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Հրաչյա Պապինյանը։

Ներկայացնում ենք Հրաչյա Պապինյանի գրառումը․

«էսօր ամբողջ օրը Ալավերդցիները խոսում են, որ երեկ ուշ ժամի ոչ տեղական հագ ու կապով ու արտաքինով մարդիկ են երևացել վատ հայերենով ու ռուսերենով հարցեր տվել մարդկանց, թե ինչքան է հեռու Ադրբեջանը և այլն, ապա անհետացել։ Իբր մեկ այլ թաղամասում մի երեխայի կոնֆետ ու փող են առաջարկել, որ նստի իրենց մեքենան և իբր երեխան փախել է։ Գիշերը տղամարդիկ փնտրել են օտարսկանին, չեն գտել։ Պաշտոնական բան չկա, ասեկոսեներ ե՞ն, մարդկանց ուշադրությունը շեղելու, թե իրականությունա։ Եթե որևէ մեկը այլ բան գիտի նամակով գրեք, գաղտնիությունը երաշխավորում եմ»։

Պապինյանի գրառման մեկնաբանությունում օգտատեր Վարուժան Վարդումնյանն էլ գրել է․

«1,5 ժամ առաջ մեր շենքի երեխեքից մեկը վազելով շնչակտուր, վախեցած եկավ։ Քարի գլխի կանգառում ինչ-որ մեկը հարցեր էր տվել,երեխեն ուզեցել էր գնա, ձեռիցը փորձել էր բռնել։ Փախել էր, ասավ, որ հետևից վազել էր, քիչ հետո մեքեան նստել ու իջել էր ներքև։ Մենք իջանք կանգառ, բայց մարդ չկար։ Ասավ տարիքով,սպիտակ մազերով մարդ էր ու նման չէր հայի։ Մեքենան 24 էր սպիտակ, իսկ համարներից էս էր հիշել միայն․․․34 RV․․․․»։