«Որդուս մարմինն անձամբ եմ ճանաչել»․ Դավիթ Գիշյանի հայրը՝ որդուն սպանված ուղարկելու մասին

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

«Որդուս Ադրբեջանը սպանված է ուղարկել է, մարմինն անձամբ եմ ճանաչել»,- Հայտնել է տեսանյութից հայտնի գերու հայրը՝ Բարսեղ Գիշյանը: Նշենք, որ ժամեր առաջ iPress.am-ը տեղեկացրեց, որ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել գերեվարված Դավիթ Գիշյանի դեպքից։ Մեզ հայտնեցին որ, օրերս գերեվարված Դավիթ Գիշյանին ադրբեջանական ԶՈՒ-ն սպանել և երեկ մարմինը փոխանցել է Հայաստանին։ Video Player Դավիթը հայտնի տեսանյութի գերին է, որտեղ ադրբեջանցիներրը վիրակապում էին ուսից վիրավոր Գիշյանին։ Նրա վիրակապման կադրերը հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանն էր հրապարակել և գրել հետևյալը․ «Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն . Ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։։ Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»,- տեսանյութին կից գրել է Գիշյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Գիշյանը։