Վանաձորում ոստիկանները գնում են մարդկանց տներ ու զգուշացնում, որ դռները չբացեն

505

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Hraparak.am-ը գրում է.

Այսօր մեզ  հետ կապ էին հաստատել Վանաձորի բնակիչներ և ասում էին, որ Վանաձորում ոստիկանները գնում են մարդկանց տներ, ասում են` դռները չբացեն, զգույշ լինեն և օտար մարդկանց ներս չթողնեն:

«Հրապարակին» ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։

Թե ինչ միջոցառումներ են դրանք` լրատվական վարչությունը չմանրամասնեց, ասաց, որ ստույգ տեղեկություններ կարող են հաղորդել երկուշաբթի` աշխատանքային օրը: