ՊՆ-ն հաստատում է.Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ «Փաստինֆո»-ին տեղեկությունի հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը նախ ռազմական գործողություններ է սկսել 4, ապա նաեւ եւս 2-3 ուղղություններով։ ՀՀ ՊՆ ԳՇ պետը պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը 6 ուղղությամբ դիրքային առաջխաղացում է ունեցել՝ գրավելով ՀՀ սուվերեն տարածքից 7,5 կմ։

նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտարարել էր, որ ունենք հաստատված 135 զոհ՝ նշելով, որ թիվը վերջնական չէ։ Իսկ Կարմիր Խաչից ավելի վաղ հաստատել էին, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել միակողմի հանձնել 100 հայ զինվորի մարմին։