Ջերմուկի հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբն այսօր հետ է քաշվել

181

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ջերմուկի  հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբն այսօր հետ է քաշվել, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա հայտնեց նաև, որ ադրբեջանական միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ, որն էլ զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումներով։

Սակայն, ըստ Ասրյանի, եթե հակառակորդի այդ խմբին սնունդ և ջուր չտրամադրեն, ինչը կանխելու ուղղությամբ էլ աշխատում է ՀՀ զինված ուժերը, մի քանի օրվա ընթացքում ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն դուրս գալ։

Նրա խոսքով մարտավարական իրադրությունը կայուն է, և հմուտ գործողությունների արդյունքում ադրբեջանական խումբը հետ կքաշվի։