Զոհված զինծառայողների հարազատներից մեկը ջուր լցրեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վրա

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ազգային ժողովի մուտքի մոտ լարված իրավիճակ . մի խում քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում, ակայն մեծ թվով կարմիր բերետավորները նրանց թույլ չեն տալիս մոտենալ ԱԺ մուտքին:

Այստեղ է նաեւ «Կամք» նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը, ով կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց: Ասյտեղ են նաեւ «Համախմբում»  նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը, «1565« շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

«Ինչու եք 7 շերտանի պատ դրել, ես ուզում եմ իմ պատգամավորին տեսնել, հարց տալ: Ծառայողների ախպերները, ծնողները, բոլորը պետք է ոտքի կանգնեն: Ոչ մի վստահություն չկա ոչ ձեր հանդեպ, ոչ էսօրվա կառավարության հանդեպ: Ինչքան պետք է Նիկոլին պաշտպանեք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Լրագրողները ԱԺ շենք մտնող ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեցին, թե արդյոք կլինեն հրաժարականներ, ինչին նա պատասխանեց. «Եթե 100, 200 կամ 3 հազար հոգով հրաժարական են պահանջում, դա հիմք չունի»:

Այդ պահին հետեւից մի երիտասարդ աղջիկ շշով ջուրը շփեց նրա ուղղությամբ: Ոստիկանները բերման ենթարկեցին նրան: