Վաղվանից ջերմաստիճանը կնվազի մինչև 9 աստիճան

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Ուշադրություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 3-4-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ը, 8-ի գիշերն առանձին շրջաններում և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 4-6-ը, 7-ի ցերեկը և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: