Դպրոցականները շուտ կգնան տուն. պատճառը հայտնի է

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Հայաստանում ուսումնական տարին արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է։ Սակայն Էջմիածին քաղաքի որոշ դպրոցներում այսօր աշակերտները սահմանված ժամանակից քիչ են մնացել դպրոցում։ Պատճառը շոգն է։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ին Էջմիածնի որոշ դպրոցներում ուսուցիչները սաների ծնողներին զգուշացրել են, որ շոգի պատճառով աշակերտներին հնարավոր է շուտ տուն ուղարկեն։ Բանն այն է, որ դասասենյակները շոգ օրերին չեն զովացվում, այդ իսկ պատճառով երեխաները չեն կարողանում դասերին մասնակցել։ Ի դեպ, բարձր ջերմաստիճանի մասին խոսում է նաեւ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը՝ տեղեկացնելով, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։