Կառավարական ավտոշարասյունը ենթարկվել է հարձակման

 

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Կոլումբիայում Սան-Պաբլո քաղաքի մոտ անհայտ անձինք հրազենային կրակ են բացել կառավարական ավտոշարասյան վրա, որը ուղեւորվում էր այդ շրջան, որպեսզի նախապատրաստեր Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի այցը Էլ-Տարա համայնք։

Համաձայն տեղեկատվության, կրակոցները ավտորաշասյան վրա սկսվել են այն պահին, երբ վերջինս անտեսել է անօրինական կերպով դրված անցակետն ու շարունակել իր ճանապարհիը։ Իշխանությունները ներկայումս զբաղվում են այս միջադեպով։

Հայտնի է նաեւ, որ միջադեպի ժամանակ, կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկի վարորդին հարձակումն իրականացնողները նույնիսկ կարճ ժամանակով գերեվարել են, հետո բաց թողել։ Հարձակումը կարող էին իրականացնել այդ շրջանում գործող անօրինական զինված որեւէ խմբավորման ներկայացուցիչներ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
ArmNews