Մեծ ցավով տեղեկացա Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին․ Դավիթ Բաբայան

151

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։

Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։

ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։

Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։

Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում հոգու տոկունություն և համբերություն»։