ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Ամերիկյան դերասանուհի Էն Հեչը, որը Լոս Անջելեսում ողբերգական ավտովթարից հետո մեկ շաբաթ միացված էր կենսաապահովման սարքին, մահացել է: Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, 53-ամյա դերասանուհին թմրանյութերից կախվածություն է ունեցել և ըստ ոստիկանների, վթարի ժամանակ ևս թմրանյութի ազդեցության տակ է եղել:
Նա գտնվելով ղեկին, բախվել էր մի կնոջ տանը, ինչից հետո բնակչուհին լուրջ վնասվածքներ էր ստացել:
Բժիշկները հայտնել են, որ Հեչը չի ապրի. նրա ուղեղը հայտարարվել է մեռած:
Հիշեցնենք, որ Հեչը տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, այդ թվում՝ «Վեց օր, յոթ գիշեր», որտեղ նա խաղացել է Հարիսոն Ֆորդի հետ, «Ֆորս մաժոր», «Ճշմարտության ժամը», «Փսիխո» և շատ ուրիշներ։