Լաչինի միջանցքի բռնի գրավում. բախումներ ռուս խաղաղապահների հետ

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron6500000

Regnum.ru-ն գրում է, որ Արևմտյան երկրները, սրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցանկանում են լիարժեք «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել է Ազատագրում շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ֆորմալ պատճառը, ամենայն հավանականությամբ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն է։ Ադրբեջանը կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր մասը, իսկ հայկական կողմը չի էլ սկսել շինարարությունը։

Քանի որ Ադրբեջանը պաշտոնապես կատարել է իր պարտավորությունները, նրանք պահանջում են Լաչինի միջանցքը դնել իրենց վերահսկողության տակ։ Ռուս խաղաղապահները պնդելու են, որ դա անհնար է, քանի որ այդ դեպքում Արցախը կմնա ամբողջովին կտրված Հայաստանից և կհայտնվի լիակատար շրջափակման մեջ։ Ադրբեջանը, կարծում եմ, պահանջում է վերահսկողության փոխանցումը և պատրաստ է անգամ ուժով վերահսկողության տակ առնել այն, դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ Ադրբեջանի զինված ուժերը կենտրոնացրել են ուժերը դեպի Բերձոր (Լաչին):

Լաչինի միջանցքի բռնի գրավումը կառաջացնի բախումներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ, ինչն իրականում նշանակում է ուղիղ բախում Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը պատրա՞ստ է դրան։ Վստահ եմ, որ որոշումը Ադրբեջանում չի կայացվում, բայց այնտեղ, որտեղ որոշում է կայացվում պատրաստ են ամեն ինչի և պայքարելու են մինչև վերջին ադրբեջանցին։ Այնուամենայնիվ, պետք է ենթադրել որ իրական պատճառները շատ ավելի լուրջ են։

Լիարժեք հակամարտություն սկսելու դեպքում Ադրբեջանի համար նրա իրական նպատակը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կտրելը, մինչդեռ Արևմուտքի համար կարևորը Ռուսաստանի համար լիարժեք երկրորդ ճակատ բացելն է։ Դա լիովին փոխում է առաջիկա իրադարձությունների բնույթն ու մասշտաբները, այստեղ, բացի բուն Հայաստանից, հակամարտության մեջ կներգրավվեն ոչ միայն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, այլ նաև Իրանը, որը նախկինում հայտարարել էր հայկական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նա շարունակում է դավաճանել ազգային շահերին և գործել ի շահ թշնամու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում հակամարտությունը։ Արևմուտքին մեծ հակամարտություն է պետք, որին կներգրավվի Ռուսաստանը, և այս դեպքում դա շատ ավելի իրական է, և հաջողության հասնելու շանսերն ավելի շատ են, քան օրինակ Չինաստանի հետ հակամարտության դեպքում։ Կոսովոյի հակամարտությունը ռուսների սերբերի հանդեպ ունեցած ողջ սիրով հանդերձ այդքան չի ազդի Ռուսաստանի ազգային շահերի վրա։ Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու, և պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է Միքայել Բադալյանը։