Ռուսական զորքը հեռանո՞ւմ է

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron6500000
 

Միջազգային մամուլում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որի ռուսական զորքը դուրս է բերվում Սիրիայից՝ Ուկրաինայում մեծ կորուստներ կրած բանակը համալրելու համար։ Վերջերս Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական գործողությունների հրամանատար էր նշանակվել գեներալ Դվորնիկովը, ով հայտնի է որպես «Հալեպի մսագործ»․ այդ կոչումը նա ստացել էր խաղաղ բնակավայրերը ավերելու մարտավարության համար։ Ուկրաինայում, եւ հատկապես Ուկրաինայի հարավում եւ արեւելքում ռուսական բանակը նրա նշանակումից ի վեր լայնորեն կիրառում է այդ մարտավարությունը։

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ շրջաններից տասնյակ հազարավոր կամավորներ են պատրաստ կռվել Ուկրաինայի դեմ։ Միջազգային մամուլում տեղեկություններ եղան, որ Ռուսաստանը բացել է վարձկանների հավաքագրման կետեր, որոնց Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ տեղափոխում են Ուկրաինա։ Միեւնույն ժամանակ, տեղեկություններ եղան, որ Ասադը մերժել է իր բանակի մի մասը տրամադրելու Մոսկվայի առաջարկը։

Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների ֆոնին տեղեկություններ էին հրապարակվում նաեւ այլ շրջաններից, այդ թվում Տաջիկստանի, Հայաստանի ռուսական բազաներից ռուս զինվորականների տեղափոխման մասին։

Անկասկած դրա հետ է կապված Մոսկվայի հովանու ներքո Տաջիկստան-Թուրքիա ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումն ու հայ-թուրքական «կարգավորումը»։ Սիրիայի նախագահ Ասադը նույնպես քայլեր է ձեռնարկում մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Թուրքիայի ուղղությամբ, իսկ Անկարան հայտարարել է սիրիացի փախստականներին այդ երկիր վերադարձնելու պայմաններ ստեղծելու մասին։

Ռուսաստանը պաշտոնապես չի հաստատել զորքը դուրս բերելու վերաբերյալ տեղեկությունները։ Միեւնույն ժամանակ, դրանք տրամաբանական են Ռուսաստանի աշխարհքաղաքական անխուսափելի նահանջի համատեքստում, տարածաշրջանները Թուրքիային հանձնելու ծրագրերով։

Հայաստանի դեմ արշավը եւ Ուկրաինայի դեմ պատերազմն արագացնում են այդ գործընթացները։ Սիրիա-Արցախ-Ուկրաինա կապը համառորեն չտեսնող հայկական իշխող ու չիշխող քաղաքական խմբերը ներքին դիմակայության մեջ են «ով ավելի լավ կկատարի ռուսների հեղինակած եռակողմ հայտարարությունը» թեմայով: