Մահացել է քնի մեջ. 67 տարեկանում կյանքից հեռացել է սիրված և ճանաչված դերասան, սերիալային և կինոաստղ…

1041

Դոմինիկյան Հանրապետությունում կյանքից հեռացել է հոլիվուդյան աստղ Ռեյ Լիոտան: Նա 67 տարեկան էր, գրում է theguardian.com-ը:

Դերասանի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մահացել է քնի մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայտնի է, որ նա Դոմինիկյան Հանրապետությունում նկարահանվում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմում:

Ռեյ Լիոտան ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 18-ին Նյուարքում։ Նրա դեբյուտը կինոյում եղել է «Անդրաշխարհ» հեռուստասերիալով, որտեղ նա նկարահանվել է 1978 թվականին։ Հետագայում դերասանը հայտնի է դարձել Մարտին Սկորսեզեի կուլտային «Փառավոր տղաներ» ֆիլմում գանգստեր Հենրի Հիլլի դերով: