Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 31-ի, տուժել է առնվազն 169 մարդ, հայտնել է շրջանային վարչության ներկայացուցիչը։

Պայթյունը տեղի է ունեցել Իսլամաբադի Թարլայ թաղամասի մզկիթում։ Ավելի վաղ Dawn պարբերականըմ հայտնել էր 24 զոհվածի մասին։

«Մայրաքաղաքում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ 169-ը»,- Dawn պարբերականին ասել է շրջանային վարչության ներկայացուցիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ArmNews