Մարինկա Խաչատրյանը 2025-ն ամփոփել է գեղեցիկ ֆոտոշարքով

Ձմեռային ֆոտոշարքերը բազմազան են՝ տոնական դեկորներ, ամանորյա շունչ, զարդարանքներ, լույսեր ու վառ հանդերձներ։ Մարինկա Խաչատրյանը, սակայն, որոշել է շեղվել ամանորյա ստանդարտ շարքերից ու շեշտը դրել է ձմռան գույների ու ցրտաշունչ տրամադրության վրա։

605080645_18553594546033438_4108060102954806622_n.jpg (141 KB)

Մարինկան սպիտակ գույների մեջ ֆոտոշարք է ներկայացրել՝ նշելով, որ 2025-ն ավարտում է «գեղեցիկ կերպով»։

Դերասանուհու՝ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարներում տեսնում ենք ձմռան ոգին արտացոլող կերպար, որն արտահայտված է ոչ միայն հագուստի, այլև դիմահարդարման մեջ։ Մարինկայի աչքերն ուրվագծված են բաց կապույտ սուրմայի գծով, իսկ շուրթերը՝ մարմնագույն շրթներկով։ Արդյունոքում՝ սառը, բայց տոնական կերպար՝ չնայած տոնածառի ու լույսերի բացակայությանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marinka Xachatryan (@marinka_khachatryan_official_)