Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)

Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում: Տեսանյութը տարածվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Ֆեյսբուքի էջում:

«Բեզոարյան այծերն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Բեզոարյան այծերը կարող են զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն»,- գրված է տեսանյութին կից: