Գլխավոր Без рубрики Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունվարի 1-ից զինծառայության ժամկետների փոփոխությանը:

«Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։

Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից: