2024 թվականին բանակում 40 զինվոր է կյանքից զրկվել. թվեր

Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնում է․

«2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող

-հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ,

-սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ,

-1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ),

-ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7,

-ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4,

-մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1,

-ավիավթար՝ 2,

-հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ,

-դժբախտ պատահար՝ 1,

ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող․

-հիվանդություն՝ 3,

-ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7,

-ինքնասպանություն՝ 1,

-դժբախտ պատահար՝ 2»: