Սյուրպրիզ սիթքոմից հայտնի ու սիրված կերպարներ Ժիրոն ու Իվանը վերադառնում են:
Մարտի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի նոր սիթքոմ, որտեղ հեռուստադիտողը կրկին կտեսնի «Ժիրո-Իվան» եղբայրներին:
Սիթքոմի իրադարձությունները ծավալվում են Ժիրոյի և Իվանի շուրջ, ովքեր բացել են ռեստորան, սակայն չեն կարողանում որոշել, թե ով է նրանցից գլխավորը։ Եղբայրները որոշում են ռեստորանը բաժանել երկու մասի և ամեն մեկն այն կառավարի իր պատկերացմամբ։ Քանի որ ռեստորանի երկու հատվածն էլ ունեն տարբեր ուղղվածություններ, իրարից կտրականապես տարբեր խոհանոցներ և նույնիսկ երաժաշտությունն ու ձևավորումն է այլ, ինչպես նաև այցելուներն են տարբեր, դա նույնպես հանգեցնում է կոնֆլիկտի և առաջացնում ծիծաղաշարժ իրավիճակների:
Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել դերասանների հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները: Ներկայացնում ենք առաջին բեքսթեյջ լուսանկարները: