Եգիպտոսում վերջին 1 դարում առաջին անգամ փարավոնի դամբարան է հայտնաբերվել

Եգիպտագետներն ավելի քան 100 տարի առաջ Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումից ի վեր (1922թ.) առաջին անգամ փարավոնի նոր դամբարան են հայտնաբերել, հայտնում է BBC-ն:

Եգիպտոսի 18-րդ դինաստիայի ներկայացուցիչ Թութմոս II փարավոնի դամբարանը հայտնաբերել է հետազոտողների բրիտանա-եգիպտական ​​թիմը՝ Թեբանի նեկրոպոլիսի արևմտյան հովիտներում՝ Լուքսոր քաղաքի մոտ:  Թութմոս II-ը կառավարել է 3,500 տարի առաջ:

«Առաստաղի մի մասը շատ լավ է պահպանված. կապույտ ներկված առաստաղ՝ դեղին աստղերով: Իսկ դեղին աստղերով կապույտ ներկված առաստաղներ միայն թագավորների դամբարանում են լինում», — նշել է առաքելության դաշտային ղեկավար դոկտոր Պիրս Լիթերլենդը:

Նա ընդգծել է, որ այս հայտնագործումն այնքան տպավորիչ է, որ ինքն անգամ արտասվել է: