«Ալ-Հիլալ»-ը որոշում է կայացրել Նեյմարի ապագայի վերաբերյալ

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կմնա «Ալ-Հիլալում» մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում են Marca-ն։

Աղբյուրի համաձայն, սաուդյան ակումբը որոշել է աստղային հարձակվողին ընդգրկել թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսի համար:

Նեյմարը հայտացուցակում կզբաղեցնի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի տեղը, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից (առաջնությունում առկա է լեգիոներների սահմանափակում հայտացուցակում)։

Սաուդյան Արաբիայի առաջնության այս մրցաշրջանում Նեյմարը ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Բրազիլացին մոտ մեկ տարի բաց թողեց ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
ArmNews