Երեկ առավոտյան իրավապահները մտել են Արմավիրի բանտ ու օրենքով գողերին ու «զոն նայողներին» Արմավիրի բանտից տարել են ԱԱԾ մեկուսարան։
ArmԼur.am-ը դիմեց քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության մամլո խոսնակ Նոնա Նավիկյանը ասաց, որ քրեական ենթամշակույթի առանձին դրսևորումների նախականխման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ։
Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ կալանավորված անձանց և դատապարտյալների տեղափոխումը մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ համակարգի առօրյա գործունեության տեսակներից է։
Մանրամասները՝ տեսանյութում։