11 բուժաշխատող զոհվել է, 10 հոգի վիրավորվել քաղաքացիական պաշտպանության կենտրոնի եւ բժշկական կլինիկայի վրա իսրայելական գրոհի հետեւանքով, տեղեկացրել է Լիբանանի Նորությունների ազգային գործակալությունը (NNA)։
Հարձակումները կատարվել են Թայբե եւ Դեհր-Սիրիան քաղաքների վրա, որոնք գտնվում են իսրայելական սահմանից ոչ հեռու։
Երկուշաբթի օրվանից Լիբանանի դեմ իսրայելական գրոհների հետեւանքով զոհվել է ավելի քան 700 մարդ։