Ալինա Մարտիրոսյանի ջերմ ու ռոմանտիկ գրկախառնությունն ամուսնու հետ (լուսանկար)

26

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Թեեւ Ալինա Մարտիրոսյանը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրանց հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ ուրախանում են զույգով։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Ալինա Մարտիրոսյանն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Դերասանուհին մեկնաբանություններում ռուսերենով գրել էր. «Տարիների հետ ավելի իմաստուն ես դառնում, եւ իմաստությունն օգնում է հասկանալ, որ իմաստությունը չի օգնում»։