«Կարող ա ջարդեմ կամերան». դիմակ չկրող աղջիկը վեճի բռնվեց ոստիկանների և լրագրողի հետ (տեսանյութ)

38

Ոստիկանությունը շարունակում է ուժեղածված ծառայություն իրականացնել հանրապետության տարածքում:

«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այսօր շրջայց է կատարել Երևանի տարբեր վարչական շրջաններում:

Քաղաքացիները դժգոհել են ամեն քայլափոխի ոստիկանների հանդիպելուց և վարչական տույժի ենթարկվելուց:

«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը նաև ֆիքսել է, թե ինչպես է դիմակ չկրող աղջիկը նախ լեզվակռվի մեջ մտնում ոստիկանների հետ, ապա թաքցնում իր անձնական տվյալները, իսկ հետո սպառնում կոտրել տեսախցիկը: