Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են

10

Կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը:  Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

«Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս հնարավոր է փաթեթավորել իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»,– ասվում է հաղորդագրությունում: