«Ասում են՝ Մարիամին է նման». Տիգրան Մնացականյանը՝ նորածին որդու մասին

51

Bravo.am-ը պատմել է, որ երեկ լույս աշխարհ է եկել Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը։ Մեզ հետ զրույցում դերասանն ասել է, որ կինն ու փոքրիկը իրենց լավ են զգում։

Մարիամն ամուսնուն արու զավակ է պարգեւել. Մարկ անունը ստացած փոքրիկը ծնվել է 2,9 կգ քաշով եւ 48սմ հասակով։ «Տեսել եմ միայն տեսազանգի միջոցով, քանի որ կարանտին է», — մեզ հետ զրույցում ասել է Տիգրանը եւ պատմել զգացողությունների մասին. «Զգացողություններս դժվար է բառերով փոխանցել: Եվ երջանկություն, եւ անհանգստություն, եւ հուզմունք… Մի խոսքով, զգացմունքների մի ամբողջ փունջ: Իսկ ինչ վերաբերում է հասուն տարիքում հայրանալուն, ապա իմ դեպքում տարբերություն չկա»։

Հետաքրքրվել ենք նաեւ, թե ում է նման նորածին տղան. «Ասում են՝ Մարիամին է նման։)» ։