Շենքերն արկղերի պես փլվում էին, մեքենաները՝ խաղալիքների պես օդ բարձրանում. ականատեսը՝ Բեյրութի պայթյունի մասին. լուսանկարներ

18

Բեյրութում ապրող հեռուստատեսային վետերան Բրենթ Սեդլերը պատմել է իր տնից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա՝ նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի մանրամասներն ու դրա ազդեցությունն իր տան և ընտանիքի վրա: Պատմությունը հրապարակել է Daily Mail պարբերականը:

Նա պատմել է, որ այդ հրե գունդը նման չէր ոչ մի այլ հրդեհի, որ նա տեսել է իր կյանքում: Դա նման էր հրաբխի:

Միլիվայրկյանների ընթացքում սեյսմիկ ցնցումները տարածվել են ամբողջ քաղաքով` մահ ու ավերածություն սփռելով:

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է ամբողջ Միջերկրական ծովում, Կիպրոսում, դրանից էլ շատ ավելի հեռու, այն նման էր 75 տարի առաջ Հիրոսիմայի վրա նետված ռումբին:

Շենքերն արկղերի պես փլվում էին, մեքենաները՝ խաղալիքների պես օդ բարձրանում, պատմել է նա:

Սեդլերը պատմել է, որ պայթյունի պահին ինքը տանն  է եղել կնոջ և զոքանչի հետ, պատուհանները բաց են եղել, և երբ պայթյունը տեղի է ունեցել, իրենք ամեն բան տեսել են դանդաղեցված տեմպով: Տանը մեծ վնասներ են հասցվել, հսկա պատուհանները փշրվել են տան մեջ:

Սեդլերը նշում է, որ բարեբախտաբար, ինքն ու ընտանիքը պայթյունի հետևանքով ընդամենը թեթև քերծվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

The fireball was like no other I¿ve ever seen or felt before, and I have seen my fair share. At its centre, a huge, intense red ball of flame that spewed smoke, ash and debris high into Beirut¿s late afternoon sky. Pictured: Brent Sadler and wife Jelena in front of a devastated building

The explosion was so vast it was heard across the Mediterranean in Cyprus, 160 miles away, like a small non-nuclear version of Little Boy, the atomic device dropped on Hiroshima almost 75 years ago to the day

Buildings collapsed like cardboard. Trees bent and snapped. Cars were tossed in the air like toys and a hailstorm of deadly broken glass rained down on the hapless city

It may not have been an Israeli air-strike, as was widely suspected at first, but it certainly felt like one as we ran down the internal fire escape stairs