Ռուսաստանը բացում է սահմաններն օտարերկրացիների համար․ ովքեր կարող են մուտք գործել…

184

Ռուսաստանցիներին ևս թույլատրված է մեկնել արտասահման՝ աշխատանքի, ուսման կամ հարազատների բուժման նպատակով։

Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պատրաստվում են բուժում ստանալ Ռուսաստանի տարածքում, կթույլատրվի մուտք գործել երկիր։ Տեղեկությունը «Россия 24» հեռուսաալիքի եթերում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։«Մեկ անգամ մուտք գործելու իրավունք կունենան նաև նրանք, ովքեր այստեղ ապրող և խնամքի կարիք ունեցող մերձավոր ազգականներ, խնամակալներ կամ խնամատարներ ունեն»,-նշել է Միշուստինը։

Ինչպե՞ս կարող են Ռուսաստանի ...

Ռուսաստանցիներին ևս թույլատրված է մեկնել արտասահման՝ աշխատանքի, ուսման կամ հարազատների բուժման նպատակով։

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ երկրի կառավարությունն արդեն ստորագրել է համապատասխան կարգադրությունը։ Բացի այդ, Միշուստինն ասել է, որ արտասահման կարող են մեկնել նաև այն քաղաքացիները, որոնց անհրաժեշտ է բժշկական օգնություն ստանալ այլ պետություններում:

Աղբյուր