«Շքեղ կին»․ Լուիզա Ներսիսյանը՝ հրապուրիչ կերպարում

21

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը կրում է ճերմակ, ամառային զգեստ։ Նա արձակել է ուղիղ հարդարված նոր երանգի վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Լուիզայի կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Շքեղ կին», «Սիրուն», «Այս գույնը ձեր գույննա։ Շատ սազում է», «Հիասքանչ»։

Նշենք, որ իրեր առաջ հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել նվազագույն շպարին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հմայիչ ու տաղանդավոր դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, միայն նշել էր, որ հեղինակը դերասանուհի Անի Լուպեն էր։