Պայթյունը որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ․․. բեյրութահայ բժիշկ

68

What’s left of Port Beirut.

Опубликовано DrRaffi Poladian Среда, 5 августа 2020 г.

 

Բեյրութահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է երեկ տեղի ունեցած դեպքերի մասին, նկարագրել, թե ինչ իրավիճակ է եղել Բուրջ Համուդ հայկական թաղամասի շրջակայքում, որտեղ այդ պահին գտնվել է նա:

«Ժամը 6-անց էր երեկ, երբ որ իմ անձնական դարմանատուն ես կերթայի հիվանդներես մեկի տունը, երբ որ հասա խաչմերուկը, պատահեցավ այս մեծ պայթյունը: Նախքան այդ, օդին մեջ ամպամած բաներ տեսա, ըսի՝ չի կարա ըլլալ, որ օգոստոսի սկզբին անձրև կամ ամպ պատահի, սակայն պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ, ետևի ինքնաշարժիս ապակիները փշրվեցան, խանութներեն մարդիկ դուրս թռան, ահավոր երևույթ էր»,- նկարագրել է նա:

Բժիշկը նաև պատմել է, որ երբ հասել է հիվանդի մոտ, տեսել է, որ նա վնասներ չի կրել, սակայն շատերը վիրավոր են եղել, իսկ առավել զարմացել է դեպքից բավական հեռավորության վրա տեղի ունեցածով.

«Ահավոր վիճակ էր, 10 կմ անդին էր, զարմացա, երբ տեսա, որ գարաժի երկաթյա դուռը ետևի կողմից դուրս թռած է, կրնաք երևակայել՝ ինչ ուժեղ պայթյուն էր, ժողովրդին վիճակը վերքերը լիզելու վրա է»:

Նա նշել է նաև, որ նաև հոսանք չի եղել, հիվանդանոցները լեփ-լեցուն են եղել, ինչ վերաբերում է հայերին, ապա նախնական տեղեկություններով՝ մահացածների թիվը հասել է 5-ի:

Ավելին