Կինոյի պատմության 10 ամենաանտեղի ու սկանդալային էրոտիկ տեսարանները (լուսանկարներ)

255

Էրոտիկ տեսարանները շատ ֆիլմերի կարևոր մաս են կազմում, սակայն եղել են այնպիսի տեսարաններ, որոնք իսկական բում են առաջացրել կինոաշխարհում ու համարվում են կինոյի պատմության ամենաանկեղծ ու սկանդալային տեսարանները, որոնց նպատակահարմարությունը ոչ մեկի համար հասկանալի չէ ու մեծ հարցականի տակ է։

10. Նինայի ֆանտազիան. «Սև կարապ» (2010)

Եթե լինենք անկեղծ, Միկա Կունիսի ու Նատալի Պորթմանի մասնակցությամբ լեսբիական տեսարանը դժվար է անպետք անվանել, քանի որ հենց այս դրվագի շնորհիվ բալետի մասին լուրջ ֆիլմը դարձավ լուրջ ու թույլ տվեց «Սև կարապ» ֆիլմին դառնալ հիթ։ Չնայած, երբ ֆիլմը նկարահանվում էր, շատերը կարծում էին, որ այն ոչ մեկին չի հետաքրքրի։ Սակայն ինչո՞ւմ է կայանում հերոսուհու այս էրոտիկ ֆանտազիայի հոգեբանական հիմնավորումը։ Չէ՞ որ մնացած առումներով Նինան չի դրսևորում ոչ մի հետաքրքրվածություն կանանց նկատմամբ, ու բացահայտ է, որ Լիլիի մեջ նա ոչ թե պոտենցիալ սիրուհի է տեսնում, այլ պրոֆեսիոնալ մրցակից։ Այնպես որ, Նինայի երևակայությունը բացառապես վրեժխնդրություն ու վախեցնող դրվագ պետք է ընկալել, այլ ոչ թե տեսարան ռոմանտիկ լույսի ներքո, բայց արի ու տես, որ 330 միլիոն դոլար եկամուտն ավելի կարևոր դուրս եկավ, քան սյուժետային տրամաբանությունը։

9. Հերմիոնայի ու Հարիի համբույրը. «Հարի Փոթերն ու մահվան ընծաները․ մաս 1» (2010)

Որքան էլ այն հասուն տարիքի երկրպագուներ ունենա, Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարն, այնուամենայնիվ, մանկապատանեկան է, ու դա վերաբերվում է նաև համանուն գրքերին։ Կարելի է իհարկե ասել նաև, որ այն ընթացում, երբ հրատարակվեցին գրքերն, ու նկարահանվեցին ֆիլմերը, ցիկլը հասունանում էր իր հանդիսատեսին զուգահեռ։ Սակայն հիմա, երբ այն արդեն ավարտված է, դժվար է պատկերացնել մի երեխայի, ով, նայելով առաջին ֆիլմն առաջին անգամ, կասի. «Երկրորդ ֆիլմը ես կնայեմ մեկ տարի անց, երբ մեծացած լինեմ»։ Եթե երեխային դուր գա առաջին ֆիլմը, նա կուլ կտա ամբողջ ցիկլը, ու դրա համար էլ դժվար է արդարացնել ցիկլի վերջին ֆիլմում ներառված այս տեսարանը, որտեղ Հերմիոնան ու Հարին կրքոտ համբուրվում են։ Ռոնը նույնքան շոկի մեջ կլիներ, եթե տեսներ դա։

8. Դպրոցական լոգարանի տեսարանը. «Քերի» (1976)

Բրայան դե Պալմայի «Քերի» ֆիլմն ամենևին էլ էրոտիկ սարսափ ֆիլմ չէ, սակայն այն սկսվում է դպրոցական լոգարանում կատարվող անկեղծ տեսարանով, որը նկարահանվել է 1970-ականների պոռնոգրաֆիայի բոլոր կանոններով։ Արդյո՞ք անհրաժեշտ էր ֆիլմը սկսել մերկ բարձրդասարանցիներով հագեցած բավականին երկար տեսարանով, թեպետ դերասանները բոլորն էլ չափահաս էին (գլխավոր դերասանուհի Սիսի Սպեյսեքը 26 տարեկան էր նկարահանումների ժամանակ)։ Ինչ խոսք, սա կարևոր դրվագ է պատմության մեջ, որը կոչված է ավելի հասկանալի դարձնելու Քերիի ապրած սարսափը, բայց միևնույն ժամանակ այս տեսարանը կարող էր ավելի կոկիկ նկարել ու չվերածել հանդիսատեսին մտահոգ դեռահասների, ովքեր բանալու անցքից նայում են լոգանք ընդունող մերկ կանանց։

7. Մերկ լող. «Պիրանյաներ 3D» (2010)

«Թրեշային» սարսափ ֆիլմերում սեքսն ու բռնությունը ձեռք ձեռքի տված են լինում, ու տվյալ ֆիլմում անկեղծ տեսարանների մեծ մասի համար դժվար է քննադատել։ Երբ ֆիլմը ցույց է տալիս լողափնյա բուռն հանգիստ, որն աստիճանաբար վեր է ածվում արյունալի մղձավանջի, դժվար է ինչ-որ բան ասել մի տեսարանի համար, որտեղ պոռնոաստղ Ջիաննա Մայքլզն ամբողջովին մերկ պարագլայդեր է քշում (մինչև պիրանյաները չեն ուտում նրա ոտքերը)։ Սակայն մյուս երկու պոռնոաստղեր Քելլի Բրուքի ու Ռայլի Սթիլի կատարմամբ ստորջրյա մերկ բալետը, այն էլ՝ դասական երաժշտության ներքո, արդեն չափազանց շատ է։ Սեքսը՝ սեքս, բայց սարսափը պետք է լինի առաջին հերթին սարսափ։

6. «Թրեշային» մերկապար. «Ողջ մեռելների վերադարձը» (1985)

Զոմբիները սիրում են ուղեղներ ուտել։ Սարսափ-առասպելաբանության այս դետալը մոգոնել է Դեն Օ՛Բեննոնը՝ «Օտարը» ֆիլմի սցենարի համահեղինակն ու «Ողջ մեռելների վերադարձը» սարսափ-կատակերգության ստեղծողը։ Թվում է, թե սա արդեն իսկ հերիք էր, որպեսզի այն ներառվեր ժանրի դասական ցուցակում, բայց ոչ, պարզվում է՝ պետք էր պարծենալ նաև սարսափ ֆիլմերի պատմության ամենաաբսուրդային մերկացման դրվագով։ Գերեզմանի մեջտեղում կատարված մերկապարը, այն էլ՝ երբ հերոսուհին երազում է, որ իրեն ողջ-ողջ ուտեն, արդեն ոչ միայն սարսափելի չէ, ոչ միայն ծիծաղելի չէ, ոչ միայն էրոտիկ չէ, այլև մառազմատիկ լուծում է։

5. Քերոլի մերկացումը. «Սթարթրեք. Վրեժ» (2013)

ԱՄՆ-ում սիրում են կատակել, որ «Աստղային ճանապարհ»/«Սթարթրեք» ֆիլմաշարի երկրպագուների մեծ մասը կույսեր են, ուստի ցիկլի երկրպագուները չեն սիրում, երբ նրանց ընկալում են որպես սեքսուալ մոլագարների, ում կարելի է կինոթատրոն բերել՝ կանացի բարեմասնություններ տեսնելու ակնկալիք ներշնչելով։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա նրանում, թե ինչ սկանդալ բարձրացավ, երբ Էլիս Իվի հերոսուհին առանց որևէ սյուժետային պատճառի մերկացավ մինչև ներքնաշորերը։ Կրակի վրա էլ ավելի շատ յուղ լցրեցին ֆիլմի հեղինակները, ովքեր ազնվությամբ խոստովանեցին, որ ցանկանում էին ուրախացնել այս տեսարանով ֆիլմի արական սեռի երկրպագուներին։ Ավելի ուշ ֆիլմի սցենարիստ Դեյմոն Լինդելոֆն անգամ ներողություն խնդրեց այս տեսարանի համար։

4. Օֆելիի մերկացումը. «Փոխվել տեղերով» (1983)

Ջոն Լենդիսի հայտնի կատակերգությունը նվիիրված է այն իրավազուրկ վիճակին, ռասայական խնդիրներին ու ֆինանսական մեքենայություններին, որով հագեցած են Միացյալ Նահանգները։ Սեքսը ֆիլմում ոչ մի լուրջ դերակատարություն չունի, բայց, այդուհանդերձ, այն դարձավ առաջին ֆիլմը, որտեղ մերկացավ Ջեյմի Լի Կյորտիսը, ով խաղում էր մարմնավաճառուհի Օֆելիի դերը։ Ու չնայած նրան, որ Կյորտիսն այս ֆիլմի նկարահանումների պահին համարվում էր սարսափ ֆիլմերի թագուհին, որտեղ մերկությունը սովորական բան է, նախորդ ռեժիսորներից ոչ մեկ դեռ չէր մերկացրել դերասանուհուն, իսկ այ Լենդիսին դա հաջողվեց… Այս տեսարանն այնքան անսպասելի էր, որ ռեժիսորի ընկերներից մեկն անգամ կատակել է, որ քնել է ողջ ֆիլմի ընթացքում, բայց արթնացել է հենց այդ պահին։

Շարունակությունն՝ այստեղ