Առաջիկայում Կապանում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան և հիմնանորոգված թռիչքուղով օդանավակայան. Սյունիքի մարզպետի խորհրդական

159

 

Կապանի օդանավակայանի վերագործարկման նպատակով՝ 2017 թ. «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում էր վերանորոգել և վերագործարկել օդանավակայանը:

Այս մասին Տաթևում ընթացող ««Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը՝ խոսելով Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին։

 Նրա խոսքով՝ ուղևորային համալիրի շինարարական աշխատանքները մոտ 60 տոկոսով կատարվել են, արդյունքում՝ առաջիկայում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան և հիմնանորոգված թռիչքուղով օդանավակայան։

Գոռ Թադևոսյանը նաև նշեց, որ օդանավակայանի թռիչքուղու արտաքին շերտն  ամբողջությամբ փոխվում է. «Նախատեսվում է, որ ուղևորային համալիրը նախկին 160 քմ-ի փոխարեն կլինի 900 քմ՝ 100 մարդ/ժամ սպասարկման հնարավորությամբ»: