Կոնչիտա Վյուրստի սենսացիոն արձագանքը ՝ «Մել» ֆիլմի մասին

962

Կոնչտան խոսել է Մելի մասին պատմող ֆիլմի մասին և ուշագրավ մտքեր արտահայտել․․․

Մինչ այդ հիշեցնենք, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանը մեծ վաստակ ունի Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ. ավելի ճիշտ կլիներ ֆիլմում նրան այդ տեսանկյունից ներկայացնել` բացառելով սեռական կողմը․․․

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը` խոսելով աղմուկ հանած «Մել» ֆիլմի մասին․․․

Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է․․․

Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները․․․

«Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է․․․

Պետությունը, ԿԳՄՍ-ի նախարարությունը՝ ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ․․․

Քոչարյանի կարծիքով` տրանսգենդերիզմն ուղղակի բիզնես է: Եթե մարդն իրեն ներշնչի, որ ինքը հակառակ սեռի ներկայացուցիչ է և ամեն օր հորմոններ ընդունի, որից հետո վիրահատվի, ապա կծախսի հազարավոր դոլարներ․․․

«Պատկերացրեք`այդ քարոզի ընթացում, եթե 10.000 հոգի որոշի սեռափոխվել, ապա միլիարդի հասնող եկամուտ կլինի համապատասխան կլինիկաներին և հորմոններ վաճառող ընկերություններին»,-ասաց Քոչարյանը․․․

«Որքան էլ մեզ փորձեն իրենց պատմություններով լացացնել, թե իրենք պաշտպանության կարիք ունեն, ուզում եմ հարցնել, իսկ մեր երեխաներին իրենցից ո՞վ պետք է պաշտպանի․․․

Եթե 13 տարեկան երեխան այդ ֆիլմը դիտի, ի՞նչ ապրումներ պետք է նա ունենա»,-ասաց հոգեբանը` շեշտելով, որ հասունացման տարիքում դեռահասները փորձում են շրջապատից առանձնանալ իրենց հագուկապով, պահվածքով և դա կարող է ազդել նրանց վրա․․․

Արայիկ Հարությունյանը խոսելով ֆիլմի մասին ասել էր, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու․․․

Հարությունյանի համոզմամբ` եթե գեղագիտական խորհուրդներում ընդգրկված մասնագետները կհամարեն, որ արվեստի տվյալ գործն արժանի է հանրայնացվելու, այդ որոշումը կիրագործվի․․․

Հավելենք, որ սեռափոխված մարզիկի մասին է խոսել նաև «Եվրատեսիլ» մրցույթում Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը, ով հաղթել էր այն՝ առավելապես հենց նման բարքեր քարոզելու համար․․․

Ըստ համացանցում շրջանառվող որոշ լուրերի՝ Կոնչիտան արտահայտվելով Մելինե Դալուզյանի սեռափոխությանը նվիրված ֆիլմին, ասել է․․․

Ես շատ ուրախ եմ, որ նման մարդիկ ևս արժանանում են պետության ամենաբարձր վերաբերմունքին․․․

Հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր ջանասիրաբար պայքարում են մարդկանց՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշման ազատության համար, օր օրի կավելանան․․․

Առավել՝ այստեղ