Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է. նա մասնակցում է բիզնես համաժողովին

131
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովն ընթանում է Տաթեւ համայնքի «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանին հարակից տարածքում:

Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՀՀ Սյունիքի մարզպետարանը:

Վարչապետին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Համաժողովը բացել է մարզպետ Հունան պողոսյանը, որը հրապարակեց մարզում տնտեսական ցուցանիշները: