ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել, որի ժամանակ շարունակում են քննարկել մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:
Հանձնաժողովը քննարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մինչ այդ քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը և օրհներգը:
2. Դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից»