Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent

176

Եվրոպայի սպորտային հանրությունը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելու որոշումը: Այս մասին ասվում է Փոլ Ֆիշերի՝ բրիտանական The Independent պարբերականում հրապարակված հոդվածում:

Ֆիշերը հարց է ուղղում, թե արդյոք Արեւմտյան Եվրոպան հասկանում է իր որոշան պատճառը, եթե հաշվի չառնենք, որ այն որեւէ կերպ կապ ունի Հարավային Կովկասում լարվածության հետ:

Նա նշում է, որ հարցը նաեւ քննարկվում է բրիտանական խորհրդարանում: Հոդվածագիրը նշում է, որ թեեւ դա մտահոգության դատարկ արտահայտում է, սակայն լուրջ քաղաքական հարց է՝ թե ինչ կարելի է անել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ խաչմերուկում էթնիկ հակամարտությունների լուծման համար:

Հոդվածագրի կարծիքով՝ Մխիթարյանի շուրջ աղմուկը ցույց է տալիս, որ Եվրոպային նոր ազդակ է անհրաժեշտ՝ Բաքվի եւ Երեւանի միջնորդական ջանքերի համար:

«Կարճ ասած՝ Մխիթարյանի գործը պետք է բացառություն լինի այդ տարածաշրջանի նկատմամբ արեւմտաեվրոապական քաղաքականության անտարբերության համար: Խաղաղ բանակցությունների նոր ինտենստիվությունը պետք է Եվրոպայի նպատակը դառնա»,- գրում է հոդվածի հեղինակը